Փորձագետը նշել է սուրճի ազդեցությունը ուժեղացնող միջոց
copy image url

Փորձագետը նշել է սուրճի ազդեցությունը ուժեղացնող միջոց

Արտաքին 3 տարի առաջ - 15:42 18-12-2021

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բարձրագույն նյարդային գործունեության և նեյրոֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Տատյանա Բլոխինան Sputnik ռադիոյի հետ զրույցում բացահայտել է սուրճի առույգացնող ազդեցությունը մեծացնող միջոց։

Նրա խոսքով՝ սուրճի նկատմամբ ընկալունակությունը նվազում է հաճախակի օգտագործման պատճառով։ Դա հատկապես բնորոշ է ձմռանը, երբ մարդիկ օգտագործում են ըմպելիքը արագ արթնանալու համար։ Այս ժամանակաընթացքում շատերն ունենում են կայտառանալու հետ կապված խնդիրներ՝ մութ առավոտի պատճառով:

Բլոխինան խորհուրդ է տալիս կրճատել սուրճի օգտագործումը՝ դրա ազդեցությունը մեծացնելու համար։