Էրմիտաժում Նիկոլայ II-ի քրոջ զգեստի մեջ հարյուրամյա կոնֆետ են գտել
copy image url

Էրմիտաժում Նիկոլայ II-ի քրոջ զգեստի մեջ հարյուրամյա կոնֆետ են գտել

Ավելին 3 տարի առաջ - 22:27 16-12-2021

Սանկտ Պետերբուրգի «Պետական Էրմիտաժ» ​​թանգարանում կայսր Նիկոլայ II-ի քրոջ զգեստի վերականգնման ժամանակ մեկդարյա վաղեմության կոնֆետ են գտել։

Ինչպես պատմել են նկարիչ-վերականգնող Գալինա Ֆեդորովան և կոստյումների ֆոնդի պահոցի տնօրեն Նինա Տարասովան, խոսքը գնում է մեծ իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնայի համար 1903 թվականին կազմակերպված հայտնի պարահանդեսի համար ստեղծված զգեստի մասին։

Զգեստի թևքի մեջ 20-րդ դարի սկզբի կծած կոնֆետ է հայտնաբերվել։ Ամենայն հավանականությամբ իշխանուհին փորձել է կոնֆետը, և քանի որ դնելու տեղ չի ունեցել, պահել է այն զգեստի թևքի մեջ և մոռացել։

Հետազոտողները ենթադրում են, որ դա կարող էր լինել կայսերական արքունիքի մատակարարի կողմից պատրաստված քաղցրավենիք, ինչպես օրինակ «Ландринъ»-ն էր: Կոնֆետի վրա պահպանվել է դաջվածքը։

Թանգարանի Instagram-ի գրառման մեջ նշվում է, որ կոնֆետը նույնիսկ պահպանել է իր համեղ համը։ Այժմ այն դրել են զգեստի կողքին՝ տուփի մեջ։