Հոնկոնգում երկնաքեր է այրվում, հարյուրավոր մարդիկ հայտնվել են ծուղակում

Արտաքին 3 տարի առաջ - 13:56 15-12-2021

Հոնկոնգի Քոզուեյ Բեյում հրդեհ է բռնկվել Առևտրի համաշխարհային կենտրոնի 38 հարկանի շենքում, 300 մարդ արգելափակված է տանիքում, հաղորդում է South China Morning Post-ը:

Հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի ներքևի հարկում գտնվող էլեկտրական վահանակում և արագ տարածվել:

Մոտ 300 մարդ հայտնվել է երկնաքերի տանիքում, տուժել է ութ մարդ, հիվանդանոց են տեղափոխվել 31-ից 72 տարեկան մեկ տղամարդ և վեց կին։

Հրդեհի վայրում շարժական կետ է տեղակայվել՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։

Հրդեհի մարումը բարդանում է շենքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով։ Երրորդ հարկի խանութները փակ են եղել, որոշ շարժասանդուղքներ աշխատել են միայն մեկ ուղղությամբ։