Դասադուլ և բողոքի ակցիա՝ Բարձրաշենի դպրոցում
copy image url

Դասադուլ և բողոքի ակցիա՝ Բարձրաշենի դպրոցում

Ներքին 3 տարի առաջ - 13:13 14-12-2021

Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցում աշակերտները և նրանց ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել, քանի որ դասարանները չեն ջեռուցվում, դպրոցում վատ, անմխիթար սանիտարահիգենիկ վիճակ է տրում։ Դպրոցում երեխաների համար գոնե նվազագույն պայմաններն ապահովված չեն՝ լվացվելու, հիգիենայի հետ կապված հարցերի համար։

«Խոստացել են երկու տարի առաջ կվերանորոգեն, գումարը կա, բայց մինչ օրս որևէ խոստում չեն կատարել» Օragir.news-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից մեկը։

Թեմայի շուրջ Օragir․news-ը կապ հաստատեց Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի ղեկավար Սերոբ Հակոբյանի հետ և փորձեց ինֆորմացիա ստանալ աշակերտների և նրանց ծնողների բողոքի պատճառների մասին։

Մեզ հետ զրույցում համայնքապետը նշեց, որ դպրոցում չկա կենտրոնական ջեռուցման համակարգ, այս պահին դպրոցը հոսանքով է ջեռուցվում։ Դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվելու, և նոր դպրոց է կառուցվելու, որը չի ունենա ջեռուցման հետ կապված խնդիր։

Նույն թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար Օragir․news-ը կապ հաստատեց Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցի նախկին տնօրեն Գոհար Թովմասյանի հետ, ով չցանկացավ մանրամասնել և ինֆորմացիա տրամադրելայդ:

Իսկ դպրոցի ներկայիս տնօրենի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել։