Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում աշխատանքները խաթարված են, ուսուցիչները մայիս ամսին իրականացրած դասադուլները վերսկսել են։
«Մենք պահանջում ենք, որպեսզի մեր տնօրենը՝ Լուսինե Մկրտչյանը, որին ապօրինի ազատել են աշխատանքից, վերադառնա և շարունակի աշխատել որպես տնօրեն։ 541 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից։ Մենք գործադուլը շարունակելու ենք, պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր լիազոր մարմինը չկարգավորի այս հարցը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց դպրոցի աշխատակիցներից մեկը, ապա հավելեց, որ այսօր գործադուլը վերսկսելու 5-րդ օրն է։


Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 17-ին դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանին աշխատանքից ազատելու պատճառով դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են հայտարարել։ Պահանջին միացել են նաև ծնողներն ու համագյուղացիները։