Դյուսելդորֆի համալսարանի մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ Երկրի վրա առաջին օրգանիզմները կարող էին օգտագործել ջրածինը որպես էներգիայի միակ աղբյուր: Առաջարկվող ենթադրության համաձայն՝ այս արարածները գտնվել են այնպիսի պայմաններում, ինչպիսին նկատվել է Ատլանտյան օվկիանոսի «Կորուսյալ քաղաք» կոչվող երկրաջերմային աղբյուրի մոտակայքում։
Փորձագետների կարծիքով՝ ջրածնի մատակարարումը թույլ կտա ռեակցիաների 95-97 տոկոսին ինքնաբերաբար տեղի ունենալ առաջին օրգանիզմներում, և դրանք կախված չեն լինի այնպիսի գործոններից, ինչպիսին է արևի լույսը:
Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Microbiology գիտական ամսագրում։