Իսրայելը դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բրիտանիայի և Դանիայի հետ
copy image url

Իսրայելը դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բրիտանիայի և Դանիայի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 12:36 13-12-2021

Իսրայելը դեկտեմբերի 16-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի և Դանիայի հետ՝ կապված այս երկրներում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման հետ, գրում է «Սինհուան»։

Իսրայելն ավելի վաղ, նոր COVID-շտամի պատճառով, արգելել էր ճանապարհորդությունները դեպի մեծ թվով աֆրիկյան երկրներ։ Այս երկրներից ժամանող օտարերկրացիներին թույլ չի տրվում մուտք գործել երկիր, բացառությամբ կառավարական հատուկ կոմիտեի կողմից հաստատված մարդասիրական դեպքերի։ Իսրայելցիները, այդ թվում ամբողջությամբ պատվաստվածները և COVID-19-ից արդեն ապաքինվածները, պետք է առնվազն յոթ օր կարանտին անցնեն։

Իսրայելում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամով վարակման 67 դեպք, ևս 80-ը սպասում է լաբորատոր հաստատման։

Ամենից շատ դիտված