ԱՄՆ-ի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցը
copy image url

ԱՄՆ-ի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցը

Արտաքին 3 տարի առաջ - 21:53 11-12-2021

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, պաղեստինա-իսրայելական կարգավորումն ու Իրանի հետ կապված իրադրությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկմանը խոսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների կարևորության, պաղեստինա-իսրայելական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների մասին, մասնավորապես մեր այն դիրքորոշման, որ չի կարելի թույլ տալ Իրանին ունենալ միջուկային զենք»,- ասված է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ: