Թուրքական լիրայի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի
copy image url

Թուրքական լիրայի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի

Արտաքին 3 տարի առաջ - 18:04 10-12-2021

Թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է մինչև 13,94 լիրա ամերիկյան դոլարի նկատմամբ. այս մասին են վկայում առուվաճառքի տվյալները։ Թուրքական ազգային արժույթի արժեքը հասել է պատմական նվազագույնի՝ 2021 թվականի փետրվարից ի վեր էժանանալով ավելի քան կրկնակի։

Վերջերս Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը հաղորդել էր, որ երկրի կառավարությունը մտադիր է 2022-2023 թվականներին մեկ երրորդով բարձրացնել պետական ​​ծառայողների աշխատավարձերը և պետական ​​հատվածի կենսաթոշակառուների վճարումները։