Մերկելը չի ընդգրկվել Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում
copy image url

Մերկելը չի ընդգրկվել Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում

Արտաքին 3 տարի առաջ - 09:57 08-12-2021

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում 11 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է առաջատարը, իսկ Գերմանիայի կանցլերի պաշտոնը լքած Անգելա Մերկելը չի ընդգրկվել ցուցակում, հաղորդում է Forbes-ը։

Մերկելը երկար տարիներ գլխավորել է ցուցակը, սակայն դուրս գալով քաղաքականությունից՝ դուրս է մնացել նաև վարկանիշից։

2021թ.-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշը, որը հրապարակել է ամսագրի ամերիկյան տարբերակը, գլխավորել է Amazon-ի հիմնադրի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, որը նաև աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն է։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, երրորդ հորիզոնականում է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը։

Ռուսաստանի միակ ներկայացուցիչը՝ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ցուցակում զբաղեցնում է 60-րդ տեղը։