Ավստրալիայում հավանություն են տվել Pfizer-ի պատվաստանյութով 5-11 տարեկան երեխաների պատվաստմանը
copy image url

Ավստրալիայում հավանություն են տվել Pfizer-ի պատվաստանյութով 5-11 տարեկան երեխաների պատվաստմանը

Ավելին 3 տարի առաջ - 18:59 05-12-2021

Ավստրալիայի թերապևտիկ ապրանքների վարչությունը (TGA) թուլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech ընկերության պատվաստանյութով պատվաստել 5-11 տարեկան երեխաներին։ Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 5-ին, հայտնել է կարգավորողի մամուլի ծառայությունը։

«TGA-ը նախապես հաստատել է պատվաստանյութը 5 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց համար: Այս որոշումը լրացնում է պատվաստանյութը 12 և ավելի բարձր տարիքի մարդկանց իմունիզացիայի համար, ինչպես նաև որպես և խթանող պատվաստանյութ մեծահասակների համար օգտագործելու նախկին թույլտվությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշված է, հինգից մինչև 11 տարեկան երեխաները կստանան երեք անգամ ավելի փոքր դեղաչափ, քան դեռահասները: Երկրորդ պատվաստումը խորհուրդ է տրվում անել առաջինից առնվազն երեք շաբաթ անց։