ԵՄ-ն հաստատել է Pfizer-ով պատվաստումները 5-11 տարեկան երեխաների համար
copy image url

ԵՄ-ն հաստատել է Pfizer-ով պատվաստումները 5-11 տարեկան երեխաների համար

Արտաքին 3 տարի առաջ - 12:50 26-11-2021

Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կոմիտեն խորհուրդ է տվել հինգ տարեկանից բարձր երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստել Pfizer/BioNTech-ի արտադրած դեղամիջոցով։ Այս մասին հաղորդել է եվրոպական կարգավորիչի մամուլի ծառայությունը։

«EMA-ի դեղամիջոցների կոմիտեն առաջարկել է ընդլայնել COVID-19-ի դեմ Comirnaty պատվաստանյութի ցուցումները՝ այն կիրառելով 5-ից 11 տարեկան երեխաների պատվաստման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 5-11 տարեկան երեխաների համար պատվաստանյութի դեղաչափն ավելի քիչ կլինի, քան 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար (30 մկգ-ի փոխարեն՝ 10 մկգ):

Նշված տարիքային խմբին ևս դեղաչափի երկու ներարկում կկատարվի՝ երեք շաբաթ ընդմիջումով։

Կոմիտեն նշել է, որ 5-11 տարեկան երեխաների շրջանում անցկացված հետազոտությունը հաստատել է, որ փոքր դեղաչափվ պատվաստման դեպքում իմունային համակարգը նույն պատասխանն է տալիս, ինչ ստանդարտ դեղաչափի դեպքում բարձր տարիքային խմբի անփանց շրջանում:

Ամենից շատ դիտված