Փոփ-աստղ Մադոննան երկրպագուներին զարմացրել է համարձակ նկարներով՝ Լոնդոնում կայացած երեկույթից։ Նա Instagram-ում ֆոտոշարք է հրապարակել։
63-ամյա երգչուհին տեսախցիկի առջև է հայտնվել սև կորսետով, մինի կիսաշրջազգեստով, ցանցավոր զուգագուլպաներով և բարձրակրունկ կոշիկներով։ Ցնցող տեսքը լրացրել են արևային ակնոցները, կարմիր ձեռնոցներն ու զարդերը։
Ոչ բոլոր երկրպագուներն են գնահատել երգչուհու համարձակ նկարները։ Ոմանք նրա պահվածքը գռեհիկ են համարել, սակայն մեկնաբանողների մեծ մասն աջակցել է Մադոննային՝ նրան անվանելով «թագուհի»։