Առուշ Առուշանյանի և Արմեն Չարչյանի գործերում առաջընթաց չկա․ պաշտպան
copy image url

Առուշ Առուշանյանի և Արմեն Չարչյանի գործերում առաջընթաց չկա․ պաշտպան

Ներքին 3 տարի առաջ - 09:30 25-11-2021

Արդեն բավական ժամանակ է, ինչ կալանքի տակ են գտնվում մի շարք ընդդիմադիր գործիչներ։ Նրանցից երկուսին՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին և ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին, դատարանում ներկայացնում է նույն պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանը։ Oragir.News-ը պաշտպանից հետաքրքրվեց Առուշ Առուշանյանի և Արմեն Չարչյանի գործերով։

Ըստ Էրիկ Ալեքսանյանի՝ գործերը գտնվում են նախապատրաստական փուլում։ Առուշանյանը մի քանի ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ, և Գորիսի կառավարումը ներկա պահին ստանձնել է նրա տեղակալներից մեկը։ Բայց միևնույն ժամանակ Առուշ Առուշանյանը չի դադարում լինել և մնալ Գորիս համայնքի ղեկավար։

Անդրադառնալով Արմեն Չարչյանի դատական գործին՝ պաշտպանը նշեց․ «Այս պահին սպասում ենք փորձագետների դատաբժշկական եզրակացությանը, որի պատրաստ լինելուց հետո նորից անդրադառնալու ենք խափանման միջոցի փոփոխմանը, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ մենք միջնորդություն ենք ներկայացրել, որ դատարանի խափանման միջոց ընտրած կալանքը փոխվի գրավով։ Դատարանը մեր այդ միջնորդությունը հետաձգել է մինչև դատաբժշկական փորձաքննության ստացումը, այսինքն՝ դրանով է պայմանավորված լինելու խափանման միջոցի ընտրության հարցը»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք համատեղելի է բժիշկ Չարչյանի առողջական վիճակը կալանքի հետ՝ Ալեքսանյանը նշեց․ «Բժիշկ Չարչյանի առողջական վիճակը մնում է նույնը՝ կայուն ծանր, պարոն Չարչյանի մոտ շաքարային դիաբետի ծանր տեմպը մինչ օրս պահպանվում է։ Նա ստանում է 100-ից ավելի միավոր ինսուլին, սակայն ոչ մի դրական դինամիկա չկա։ Կալանքը համատեղելի չէ պարոն Չարչյանի առողջական վիճակի հետ, այդ իսկ պատճառով համապատասխան հիմնավորումներ եմ ներկայացրել, որի հիման վրա փորձաքննություն է նշանակվել, և որի վերջնական պատասխանը տալու են փորձագետները։

Ամենից շատ դիտված