Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը խնդրել է ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից, որը ստանձնել է օրվա առաջին կեսին՝ «կանաչների» կուսակցության կառավարությունը լքելու որոշումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ ուզում գլխավորել կառավարությունը, որի լեգիտիմությանը կասկածելու հիմքեր կարող են լինել»,- բացատրել է նա։
Միևնույն ժամանակ Անդերսոնը խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենին ասել է, որ դեռևս սոցիալ-դեմոկրատների միակուսակցական կաբինետը ղեկավարելու մտադրություն ունի:
«Կոալիցիոն կառավարությունը պետք է հրաժարական տա, եթե որևէ կուսակցություն որոշի լքել կառավարությունը։ Չնայած խորհրդարանում իրավիճակը չի փոխվել, պետք է ևս մեկ անգամ քվեարկել»,- ասել է նա։
Շրջակա միջավայրի պահպանության կուսակցությունը (ՇՄՊԿ) նոյեմբերի 24-ին հայտարարեց փոքրամասնության կոալիցիայից դուրս գալու մասին՝ խորհրդարանում կառավարության ներկայացրած բյուջեի նախագծի քվեարկության ձախողման պատճառով։ Ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել Չափավոր-կոալիցիոն, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների և «Շվեդ դեմոկրատների» ընդդիմադիր նախագիծը։
Անդերսոնը դարձել է երկրի պատմության մեջ վարչապետի պաշտոնը ստանձնած առաջին կինը։ Նա 54 տարեկան է։