Ռուս էստրադային երգիչ, դերասան, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը OK! Magazine պորտալի լրագրողների հետ զրույցում վերհիշել է նախկին կնոջից՝ երգչուհի Ալլա Պուգաչովայից բաժանվելու իր կյանքի շրջանը, և թե ինքն ինչպիսի ապրումներ է ունեցել այդ ժամանակ:
Արտիստը խոստովանել է, որ բաժանումը տեղի է ունեցել ամանորյա գիշերը, ինչից ինքն իրեն անասելի միայնակ է զգացել։
«Նոր տարվա գիշերը տանը մենակ նստած էի, լիակատար դատարկության զգացում էր... Հոգիս ահավոր վատ էր... ուղղակի այրված հող: Ինձ համար դա ցնցում էր, սթրես, մղձավանջ»,- վերհիշել է երգիչը:
Նա նաև խոստովանել է, որ այդ գիշեր իրեն այցելել են «հիմար մտքեր», նա նույնիսկ դիմել է Աստծուն և խնդրել իրեն նշան տալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եվ շուտով նա ստացել է այդպիսի նշան: