Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է ևս 64 պացիենտ։ COVID-19-ի զոհերի թիվը համավարակի ընթացքում հասել է 11.679-ի։
Մեկ օրում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3201 նոր դեպք։ Նախօրեին կատարվել է 26.588 թեստ. ՊՇՌ թեստ՝ 12.187, հակագենի արագ թեստ՝ 14.401։
Առողջացել է ևս 4098 պացիենտ։ Երկրում COVID-19 հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 822.383, ապաքինվածներինը՝ 763.755։