Նշվել է պահպանման ժամկետ չունեցող 6 մթերք
copy image url

Նշվել է պահպանման ժամկետ չունեցող 6 մթերք

Ավելին 3 տարի առաջ - 20:15 21-11-2021

Կան մթերքներ, որոնք կարելի է երկար պահել՝ առանց պիտանելիության ժամկետները հաշվի առնելու, հայտնում է WeChat չինական հարթակը։ Ցուցակում առաջինը մեղրն է։ Բնական մեղրը՝ առանց կոնսերվանտների օգտագործման, կարելի է պահել 2,5-3,5 տարի։ Բայց կան մեղրի տեսակներ, որոնք կարելի է պահել ավելի քան հինգ տարի:

Սոյայի սոուսը, եթե պահվում է հերմետիկ տարայի մեջ, չունի պիտանելիության ժամկետ։ Բայց փաթեթը բացելուց հետո այն պետք է պահել 3-5 ամսից ոչ ավել։

Օղին նույնպես պիտանելիության ժամկետ չունի։ Բայց բացելուց հետո այն նույնպես պետք չէ երկար պահել:

Լոբազգիները, երկարաժամկետ պահպանման համար, անհրաժեշտ է դնել պոլիէթիլենային տոպրակի կամ բանկայի մեջ՝ ամուր պտուտակված կափարիչով, այնուհետև դնել չոր տեղում:

Աղը նույնպես կարելի է անժամկետ պահել, սակայն պետք է զգույշ լինել, որպեսզի այն չխոնավանա։

Սունկը նույնպես չորացված վիճակում կարելի է երկար պահել։

Ընդհանուր առմամբ, հեղինակը խորհուրդ է տալիս վերահսկել ապրանքների պիտանելիության ժամկետը, պարբերաբար լվանալ սառնարանը, որտեղ դրանք պահվում են։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում