Սլովակիան արգելափակումներ է սահմանել կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար
copy image url

Սլովակիան արգելափակումներ է սահմանել կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար

Արտաքին 3 տարի առաջ - 21:47 18-11-2021

Չեխիայից հետո Սլովակիայի իշխանությունները որոշում են կայացրել շրջափակում մտցնել այն քաղաքացիների համար, ովքեր չեն պատվաստվել COVID-19-ի դեմ: Նոյեմբերի 22-ից երկրում կարանտին է մտցվելու։

Սլովակիայում արգելափակումների ներդրման պատճառը կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճն է։ Ինչպես նշել է հանրապետության կառավարության ղեկավար Էդուարդ Հեգերը, հիվանդանոցները հիվանդների համար բավարար մահճակալներ չունեն, բուժհաստատությունները գերբեռնված են։

Սլովակիայի վարչապետի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 70 տոկոսը չի պատվաստվել։ Ընդամենը մեկ օրում Սլովակիայում գրանցվել է կորոնավիրուսի 7616 նոր դեպք, մահացել է 38 մարդ։ Պատվաստվել է 2,5 միլիոն մարդ. սա Սլովակիայի մոտավորապես 5 միլիոն բնակչության մոտ կեսն է:

Ամենից շատ դիտված