Շվեյցարիան օրինականացրել է միասեռ ամուսնությունները
copy image url

Շվեյցարիան օրինականացրել է միասեռ ամուսնությունները

Արտաքին 3 տարի առաջ - 12:18 18-11-2021

Շվեյցարիան օրինականացրել է միասեռ ամուսնությունները 2022թ.-ի հուլիսի 1-ից։ Հանրաքվեի ժամանակ «Ամուսնություն բոլորի համար» նախաձեռնությունը հավանության է արժանացել ընտրողների գրեթե երկու երրորդի կողմից։ Շվեյցարիան Արևմտյան Եվրոպայի վերջին երկրներից է, որտեղ միասեռ զույգերը կարող են ամուսնանալ, գրում է Reuters-ը։

Այլ երկրում ամուսնությունը գրանցած միասեռ զույգերը տարվա սկզբից կկարողանան Շվեյցարիայում օրինականացնել իրենց կարգավիճակը։ Իսկ օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

Այժմ նման զույգերը նրանցից մեկի երեխայից բացի կկարողանան նաև համաատեղ երեխա որդեգրել։ Իսկ լեսբուհի զույգերը կարող են օգտվել դոնորական սպերմատոզոիդներից և բժշկական միջամտությամբ բեղմնավորումից: