Մետրոն թող մնա «Երիտասարդական», իսկ Իսահակյանի անունով ուրիշ բան թող կոչեն․ հարցում

Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել «Ավետիք Իսահակյան» կայարանի։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը թեմայի հետ կապված ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ձեր կարծիքը ...
Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել «Ավետիք Իսահակյան» կայարանի»։
Խմբակցությունը կարծիքի համար գրություն է ստացել։
Ամենայն հարգանքով գրողի հիշատակին` անձամբ ես կտրականապես ԴԵՄ եմ այդ գաղափարին։
Չի կարելի աղավաղել քաղաքի պատմությունը։ Երիտասարդական թաղամասեր բնորոշ է ունենալ եվրոպական քաղաքներին, որտեղ կենտրոնացած են բուհերը։
Ոչ միայն կայարանը, այլ նաև այդ թաղամասը վաղուց երևանցիների համար «Երիտասարդական» անվանակոչումն է ստացել։
Դա նույնն է, որ մեկի մտքով անցնի փոխել Փարիզի Լատինական թաղամասի անվանումը»։

Oragir.News-ը ԿԳՄՍՆ-ի որոշման հետ կապված հարցախույզ իրականացրեց մայրաքաղաքով։

«Միգուցե արձանը մոտ է, դրա համար են այդպես որոշել»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ԿԳՄՍ նախարարությունն է տեղյակ, թե Իսահակյանն ինչ կապ ունի մետրոյի հետ։

«Թող անվանակոչեն, բայց կարելի է Մետրոն մնա «Երիտասարդական»։ Թող նրա անունով ուրիշ բան կոչեն»,-ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր
10:45 Ճապոնացին 10 տարի գումար է խնայել Ferrari-ի համար, սակայն այն այրվել է մեկ ժամ անց. NDTV
21:08 Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
14:10 Ուսանողներին և աշակերտներին արգելե՞լ են մասնակցել ջահերով երթին․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
17:01 Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը. Դեմոյան
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը