Տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է կանանց միասեռ հարաբերությունների պատճառ դառնալ, հայտնում է The Journal of Sex Research- ը: Այսպիսի եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի, Մանչեսթերի համալսարանի և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի հետազոտողները:
2010-2012 թվականներին ուսումնասիրվել է 15 162 մարդ (6293 տղամարդ և 8869 կին), նրանք մասնակցել են հարցմանը, այնուհետև անալիզներ են հանձնել: Հնարավոր է եղել պարզել, որ տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ ավելի հաճախ էին փոխում զուգընկերուհիներին, և նրանք ավելի հաճախ էին դիմում ինքնաբավարարման: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց տեստոստերոնի բարձր մակարդակը ուղիղ համեմատական էր նույն սեռի ներկայացուցիչների նկատմամբ ցանկության հետ: Նրանք նույնպես ավելի հաճախ էին դիմում ինքնաբավարարման:
Ընդգծվում է, որ այս ուսումնասիրությունը պետք է բացահայտի կանանց օրգանիզմում անդրոգենի անբավարարության խնդիրը: Ընդհանրապես, սեռական վարքը կախված է ոչ միայն հորմոնների մակարդակից, այլ վերջիններս սեռական ցանկությունը որոշող կարևոր գործոններից են: