Դմիտրի Մալիկովի ամուսնությունը վտանգի տակ էր հայտնվել «Միսս Ռուսաստանի» պատճառով

Ավելին 3 տարի առաջ - 22:58 17-11-2021

2010-ականների սկզբին երգիչ Դմիտրի Մալիկովի և նրա կնոջ՝ Ելենայի ամուսնությունը քիչ էր մնում փլուզվեր՝ «Միսս Ռուսաստան 2010» գեղեցկության մրցույթի հաղթող Իրինա Անտոնենկոյի նկատմամբ արտիստի տարվածության պատճառով, հայտնում է Express Gazeta-ն։ Նշվում է, որ Ելենա Մալիկովան գիտեր այս մասին և շատ էր նյարդայնանում։ Ընդ որում, Անտոնենկոն շատ ավելի շահեկան դիրքում էր՝ շնորհիվ երիտասարդության ու վառ արտաքինի։

Այժմ Անտոնենկոն իր կարիերան է կառուցում Ամերիկայում, ուր տեղափոխվել է որոշ ժամանակ առաջ։ Ավելին, Ռուսաստանում նա շատ հազվադեպ է հայտնվում։

Հարկ է նշել, որ Մալիկովը հիմա 51 տարեկան է, նրա կինը՝ Ելենան՝ 58, իսկ Անտոնենկոն վերջերս դարձավ 30 տարեկան։

Ինքը՝ Մալիկովը, երբեք չի թաքցրել իր կապը հայտնի երգչուհի Նատալյա Վետլիցկայայի հետ։ Վետլիցկայայից բաժանվելուց հետո երգիչը սիրավեպ է ունեցել Ելենա Իզակսոնի հետ, որը արտիստից 7 տարով մեծ էր։

2000 թվականին Մալիկովն ու Ելենան դուստր ունեցան։ Իսկ վերջերս՝ 2018 թվականին, Մալիկովը կրկին հայր է դարձել․ նա որդի է ունեցել։ Որոշ պարբերականներ հայտնում են, որ խոսքը փոխնակ մայրության մասին է։