«Միսս Աշխարհ 2021» մրցույթի եզրափակիչ փուլը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
copy image url

«Միսս Աշխարհ 2021» մրցույթի եզրափակիչ փուլը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Ավելին 3 տարի առաջ - 22:35 17-12-2021

«Միսս աշխարհ 2021» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որը պետք է կայանար դեկտեմբերի 17-ի գիշերը Պուերտո Ռիկոյում, հետաձգվել է որոշ մասնակիցների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին կազմակերպիչները հայտնել են Instagram-ում։

Նշվում է, որ միջոցառումից քիչ առաջ հաստատվել են մի քանի մասնակիցների վարակման դեպքեր։

«Միսս աշխարհ 2021» միջոցառումը վերահսկելու համար վարձված վիրուսաբանների և բժշկական փորձագետների հետ հանդիպումից, ինչպես նաև Պուերտո Ռիկոյի առողջապահության նախարարության հետ քննարկումներից հետո որոշվել է հետաձգել մրցույթի եզրափակիչի գլոբալ հեռարձակումը», - ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Վարակված աղջիկները մեկուսացվել են։ Հետագայում նրանք լրացուցիչ թեստեր կհանձնեն և միայն լիարժեք ապաքինվելուց հետո կկարողանան հեռանալ երկրից։

«Միսս աշխարհ 2021»-ի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել առաջիկա 90 օրվա ընթացքում։

«Մենք անհամբեր սպասում ենք մեր մրցույթի մասնակիցների վերադարձին (ում մենք սկսել ենք ճանաչել և սիրել)՝ պայքարելու «Միսս աշխարհ» թագի համար», - ասել է մրցույթի գլխավոր տնօրեն Ջուլիա Մորլին։

Ամենից շատ դիտված