Սյունիքում այս պահին թեժ մարտեր են ընթանում։ Ինչպես հայտնում է Հայկական Ժամանակը, փոխհրաձգությունը սկսվել է Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Կայքը փոխանցում է, որ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը պահանջել է լքել Ծիծեռնաքարի երկու դիրքերը, սակայն հայ զինծառայողները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների պահանջը։ Այս պահին նույնպես թեժ մարտեր են ընթանում, War Gonzo տելեգրամյան ալիքն էլ հայտնում է, որ վեց հայ զինծառայող է գերեվարվել։
Oragir.News-ին չի հաջողվում կապ հաստատել ՊՆ-ի հետ։