Հնարավոր է Նեյմարն ամռանը հեռանա ՊՍԺ-ից
copy image url

Հնարավոր է Նեյմարն ամռանը հեռանա ՊՍԺ-ից

Սպորտ 3 տարի առաջ - 10:55 15-11-2021

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը գալիք ամռանը կարող է հեռանալ ներկայիս ակումբից:

Այս մասին գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները: ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկություն ունի ամռանը վաճառել Նեյմարին` հնարավորինս մեծ գումար ստանալով ֆուտբոլիստի տրանսֆերից: Ակումբն արդեն իսկ կապ է հաստատել եվրոպական թիմերի հետ, որոնց թվում են «Բարսելոնա»-ն և անգլիական Պրեմիեր լիգայի թիմերը:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնա»-ից 2017 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 8 խաղի` դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Ամենից շատ դիտված