Բորիս Ջոնսոնն ամուսնանալու է 2022 թ. ամռանը
copy image url

Բորիս Ջոնսոնն ամուսնանալու է 2022 թ. ամռանը

Արտաքին 3 տարի առաջ - 12:00 24-05-2021

Հաղորդվում է, որ 56-ամյա Բորիս Ջոնսոնն ամուսնանալու է իր հարսնացուի՝ 33-ամյա Քերի Սայմոնդսի հետ 2022 թ. հուլիսին: Զույգը նշանվել է 2019 թ. վերջին, սակայն շատերի նման հետաձգել է հարսանիքը կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ամուսնությունը երրորդն է լինելու Ջոնսոնի համար, առաջինը՝ Սայմոնդսի:

Հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է զույգը նշելու այդ իրադարձությունը: Ամեն դեպքում հարսանիքը տեղի է ունենալու Չեկերսում՝ Բուքինգհեմշիրի վարչապետի նստավայրում:

Նշվում է, որ մեկ այլ հնարավոր վայր է Քենթում գտնվող Պորտ Լիմպնի սաֆարի պուրակը, քանի որ Սայմոնդսն աշխատում է բարեգործության ոլորտում:

Նախկինում հաղորդվել էր նաև, որ զույգը կարող է ամուսնանալ Իտալիայում, որտեղ Սայմոնդսը հարազատներ ունի: