Լեռնային Ղարաբաղում բացվել է «Ռուսական փառքի ծառուղի»
copy image url

Լեռնային Ղարաբաղում բացվել է «Ռուսական փառքի ծառուղի»

Ներքին 3 տարի առաջ - 20:58 10-11-2021

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ռազմական ճամբարի տարածքում այսօր բացվել է «Ռուսական փառքի ծառուղին», որում ներկայացված են Ռուսաստանի պատմության և մշակույթի 10 ականավոր գործիչների՝ Ալեքսանդր Նևսկու, Դենիս Դավիդովի, Միխայիլ Լերմոնտովի, Գաբրիել Դերժավինի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Կարամզինի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Վասիլի Շուկշինի և Միխայիլ Շոլոխովի կիսանդրիները։

Ծառուղու բացման արարողությանը ներկա է եղել նաև ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար, այժմ՝ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Ծառուղու բացումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման առաջին տարեդարձին», - հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության շրջանակներում։ Հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ ավտոմատ երկարաձգմամբ ևս 5 տարի ժամկետով, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այն Ղարաբաղից դուրս բերելու անհրաժեշտության մասին։