Ընդդիմությունը հրատապ նիստ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել․ ԱԺ կհրավիրվի Նիկոլ Փաշինյանը․ Հրապարակ
copy image url

Ընդդիմությունը հրատապ նիստ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել․ ԱԺ կհրավիրվի Նիկոլ Փաշինյանը․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:33 10-11-2021

«Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով:

Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը եւ պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը: Խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին:

Նկատենք, որ տեւական ժամանակ է, ինչ ընդդիմադիրները նման ձեւաչափով փակ քննարկումներ են հրավիրում, սակայն իշխանությունն այդ քննարկումներին է գործուղում երկրորդ էշելոնի պաշտոնյաների, որոնք չեն կարողանում բավարարել պատգամավորների հետաքրքրությունները, քանի որ լավ տեղեկացված չեն իրերի վիճակից»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված