Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշը, որը վերջերս վերանվանվեց Ye-ի, 950,000 դոլար կվճարի ապրանքների առաքման ժամկետների մասին կեղծ պնդումների համար։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի դատախազ Ջորջ Գասկոնի հայտարարությունը։
Նշվում է, որ վեճը լուծվել է քաղաքացիական հայցի շրջանակներում։ Ապրանքանիշը դատի են տվել այն բանից հետո, երբ հաճախորդները բողոքել են, որ իրենք սպասել են առցանց պատվիրված ապրանքին ավելի քան 30 օր:
Yeezy ապրանքանիշը մեղադրվել է «ապօրինի բիզնես պրակտիկայի և ապրանքների ուշ առաքման պատճառով կեղծ գովազդի մեջ»:
«Առցանց սպառողներն իրավունք ունեն պաշտպանված լինել անհիմն միջնորդավճարներից և անհիմն երկար սպասելուց: Մենք կապահովենք պետական և դաշնային օրենքների պահպանումը, որոնք կարգավորում են առցանց գնումները Լոս Անջելեսի վարչաշրջանում», - ընդգծել է Գասկոնը:
Կալիֆորնիայի օրենքը պահանջում է առցանց ապրանքների առաքում 30 օրվա ընթացքում: Եթե ոչ, ընկերությունը պետք է հաճախորդին գրավոր ծանուցում ուղարկի ուշացման մասին և վերադարձնի գումարը, կամ ուղարկի «համարժեք կամ փոխարինող ավելի որակյալ ապրանքներ»: