Նոյեմբերի 7-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, գրանցվել է 42 մահ
copy image url

Նոյեմբերի 7-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, գրանցվել է 42 մահ

Ներքին 3 տարի առաջ - 11:25 07-11-2021

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք։ Նախորդ օրը կատարվել է 8987 թեստավորում։ 1802 հիվանդ առողջացել է, 42-ը՝ մահացել։

‌Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 320 433 դեպք, որոնցից 280 950 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 481պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6670 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է:
Ընդհանուր կատարվել է 2 176 898 թեստավորում: