ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓19 նոր դեպք ✓2853 թեստավորում ✓15 առողջացած ✓1 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 662 դեպք, որոնցից 410 310-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8620 դեպք է արձանագրվել: