Լիլիթ Մակունցը ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ծանոթացել է հայկական պատմամշակութային ժառանգությանը
copy image url

Լիլիթ Մակունցը ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ծանոթացել է հայկական պատմամշակութային ժառանգությանը

Ներքին 3 տարի առաջ - 12:23 07-11-2021

Ամերիկայի միացյալ նահանգներում ՀՀ դեսպանատունը հայտնում է․

«Ս.թ. նոյեմբերի 5-ին դեսպան Լիլիթ Մակունցն այցելեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որտեղ հայկական և վրացական բաժնի մասնագետ Խաչիկ Մուրադյանի ներկայացմամբ ծանոթացավ գրադարանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը․ եզակի նշանակության հայկական ձեռագրերի, Աստվածաշնչերի, պատմական նշանակության փաստաթղթերի ու ցուցանմուշների:

Դեսպան Մակունցն ու Խ․ Մուրադյանը քննարկեցին նաև հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները»։