ԵՊՀ-ն կդարձնեն «Նիկոլի դուքյանը»
copy image url

ԵՊՀ-ն կդարձնեն «Նիկոլի դուքյանը»

Միտք 3 տարի առաջ - 16:56 03-11-2021

Շաբաթ օրը ԵՊՀ-ում տեղի կունենա Հոգաբարձուների նոր խորհրդի առաջին նիստը, որը մեծ հաշվով ձևական բնույթ է կրելու։

Առաջին նիստին պետք է ընտրվի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, սակայն «ընտրություն» բառն այստեղ ևս ձևական է, որովհետև իշխանություններն արդեն իսկ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ են «նշանակել» փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։

Մոտ 3 տարի իշխանություններն ամեն ինչ անում են Մայր բուհը «գրավելու» համար։ Այն 3 տարի է` թողել են առանց ընտրված ռեկտորի, առանց Հոգաբարձուների մշտական խորհրդի, և նշանակելով Սուրեն Պապիկյանին՝ փորձելու են ամեն ինչ անել՝ Մայր բուհը այս անգամ էլ «Նիկոլի դուքյանը սարքելու» և Հովհաննես Հովհաննիսյանին վերջնականապես ռեկտոր կարգելու համար։