Դեկտեմբերի 5-ին Գավառում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Նարեկ Գրիգորյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր։ Նարեկ Գրիգորյանի մասին մեզ ուշագրավ զրույցներ են հասել, մասնավորապես, որ նա ժամանակին ներգրավված է եղել ձկնգողությամբ զբաղվող խմբի մեջ։ Նրան այդ մասին հիշեցրել է նաև դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, երբ ԱԺ-ում ծեծկռտուք տեղի ունեցավ՝ Սաղաթելյանը նրան «ձկնգող» անվանեց։ Գավառի մեր աղբյուրներն ասում են, որ Նարեկ Գրիգորյանը Գավառում պարզապես շանս չունի, նախ քանի որ նորատուսցի է, իսկ գավառցիների և նորատուսցիների «տեղական հակամարտությունը» տասնամյակների պատմություն ունի, և վերջիններս թույլ չեն տա, որ իրենց համայնքապետը լինի նորատուսցի։ Բացի այդ, նաև վրդովված են հենց Նարեկ Գրիգորյանի անձի պատճառով, քանի որ նա պարբերաբար երգիծական մեմերի հերոս է դառնում, երբ, օրինակ, սեպտեմբերին սեԿտեմբեր էր ասում կամ փորձում կաթի գինը կարգավորել օրենսդրական նախաձեռնությամբ։