Գլազգոյում հաշմանդամ նախարարը չի կարողացել մասնակցել կլիմայի գագաթնաժողովին
copy image url

Գլազգոյում հաշմանդամ նախարարը չի կարողացել մասնակցել կլիմայի գագաթնաժողովին

Արտաքին 3 տարի առաջ - 09:07 02-11-2021

Շոտլանդիայի Գլազգո քաղաքում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով Իսրայելի էներգետիկայի նախարար Կարին Էլհարարը չի կարողացել մասնակցել այնտեղ ընթացող կլիմայի գագաթնաժողովին։

Դժվարություններ են առաջացել հատուկ մեքենայով անվտանգության կետերով անցնելու ժամանակ։ Իսկ գագաթնաժողովի կազմակերպիչների առաջարկած մաքոքային փոխադրամիջոցները հարմարեցված չեն եղել հաշմանդամություն ունեցող անձանց:

Նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հույս է ունեցել գագաթնաժողովում հանդիպել տարբեր երկրների իր գործընկերներին և նպաստել կլիմայական ճգնաժամի դեմ համատեղ պայքարին։

«Ցավալի է, որ ՄԱԿ-ը, որը սահմանափակ հնարավորություններով անձանց համար հասանելիություն է քարոզում, 2021թ.-ին հասանելիություն չի ապահովում իր միջոցառումների ժամանակ»,- գրել է Էլհարարը:

Նա նաև հույս է հայտնել, որ անհրաժեշտ դասեր կքաղվեն։