ՀՀ կառավարությունը հարցազրույց է հրապարակել ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանի հետ։
«Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար»,- հարցազրույցի ժամանակ ասել է Ռոմելլա Աբովյանը։
«Նոր լոքդաունի վերաբերյալ քննարկումներ չկան․ այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ներկայումս գործող սահմանափակումները շատ ավելի արդյունավետ են»,- հավելել է բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։