«Օպել» քշողներին տեսնում եք՝ ինչ են ասում, բայց իրենք պետական միջոցների հաշվին «Մերսեդես» են քշում

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 14:40 15-01-2025
Ընդդեմ տրանսպորտի թանկացումների՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր թիմով Երեւանի փողոցներում բողոքի ակցիա է անում։

«Տիգրան Ավինյանը 150․000 դրամ տուրքը դատարանին չէր ուզում տալ, որը բյուջե էր գնալու՝ նշելով, որ ընտանիքի համար անհարմարություն կլինի, բայց մյուս կողմից էլ 7 մլն 650․000 դրամ հետ է տալիս՝ ԱՄՆ ուղևորության համար և ասում՝ տեսեք, ես խնդիր չունեմ։ Նաև իրենց հարազատներն արտահայտեցին իրենց ընտանիքի վերաբերմունքը մեր ժողովրդին և պարզ դարձավ, որ այն իշխանությունը, որը սոցիալական արդարության հիմքով էր եկել իշխանության 2018-ին, այսօր արդեն տարբերակում է մարդկանց՝ ով գումար ունի, ով չունի, ով է կարում «Ռենջռովեր» գնել, ով՝ «Մերսեդես»։ Դե ինքն արդեն պետական միջոցներով «Մերսեդես» է գնել իր համար, արդեն քշում է, բայց մարդիկ, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ էդ բառերը չեմ կարող կրկնել»,-ասաց Մարությանը։