Լիբանանի վարչապետը տեղեկատվության նախարարին հրաժարականի կոչ է արել Սաուդյան Արաբիայի հետ սկանդալից հետո
copy image url

Լիբանանի վարչապետը տեղեկատվության նախարարին հրաժարականի կոչ է արել Սաուդյան Արաբիայի հետ սկանդալից հետո

Արտաքին 3 տարի առաջ - 09:12 30-10-2021

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, Սաուդյան Արաբիայի հետ ընդհարումից հետո, տեղեկատվության նախարար Գեորգ Քորդահիից պահանջել է հրաժարական տալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով լիբանանյան հեռուստատեսությանը։

«Միքաթին Քորդահիին խնդրել է վեր դասել ազգային շահը և անհրաժեշտ որոշում կայացնել»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ Քորդահին Aljazeera-ին տված հարցազրույցի ժամանակ աջակցել է թագավորության հակառակորդներին, ինչպես նաև դատապարտել է Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ագրեսիան Եմենի դեմ։ Էր Ռիադը տեղեկատվության նախարարի հայտարարություններն անվանել է «զրպարտություն և թագավորության դիրքորոշումը խեղաթյուրող՝ ի պաշտպանություն Եմենի օրինական կառավարության»: Դրանից հետո սաուդցիները որոշել են երկրից արտաքսել Էր Ռիադում Լիբանանի դեսպան Ֆաուզի Քաբարային։

Նման որոշում է կայացրել նաև Սաուդյան Արաբիայի դաշնակիցը։ Բահրեյնի ղեկավարությունը Լիբանանի դեսպանից պահանջել է 48 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը։