Ինչպես են ՔՊ-ականներն ու իրենց շրջապատը «թռել» բանակից
copy image url

Ինչպես են ՔՊ-ականներն ու իրենց շրջապատը «թռել» բանակից

Միտք 3 տարի առաջ - 14:24 29-10-2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար, այժմ Արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Կոստանյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Համենայն դեպս, այդպես են պարզաբանել պատգամավոր Գեղամ Մանուկյանին Պաշտպանության նախարարությունից: Մինչդեռ նա 2018-ին ասպիրանտուրա ընդունվելու համար 3 տարով տարկետման իրավունք էր ստացել, ու այդ ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնականն ու խորհրդականն էր: Ավանդույթի համաձայն ՔՊ-ականները եւ ՔՊ-ամերձ շրջապատի ներկայացուցիչները սովորաբար բանակից ազատվում են, քանի որ կամ պոտենցիալ գիտնական են, կամ հիվանդ, ոմանք էլ նույնիսկ գիշերներն են աստվածաբանությամբ զբաղվում՝ բանակից ազատված լինելով, ինչպես օրինակ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Արման Անդրիկյանը: Ի դեպ, աստվածաբանների մասին. Վահան Կոստանյանին գիտության հիմքով բանակից «թռնելու» համար աջակցել է մեկ այլ աստվածաբան՝ Հովհաննես Հովհաննիսյանը, որ 2018 թ. ԿԳՄՍ համապատասխան հանձնաժողովի անդամ եւ գործող փոխնախարար լինելով, բանակից ազատել էր ոչ միայն Կոստանյանին, այլեւ «Հանուն գիտության զարգացման» հայտնի նախաձեռնության անդամներին: Իրականում, ըստ ընթացակարգի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող էին տարկետում ստանալ միայն գիտության եւ կրթության բնագավառների զարգացման համար ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները: Իսկ ինչ են արել ՔՊ-ականները բացի քայլելուց ու համակարգեր ավերելուց զատ: Օրինակ, ՔՊ-ական Վահան Կոստանյանը չի գրել իր գիտական թեզը, որը այրում էթնիկ խմբի մասին պետք է լիներ: Մի առիթով Հովհաննես Հովհանիսյանն իհարկե արդարացել է, որ հանձնաժողովում 30 հոգով են որոշում կայացրել ու ինքն անգամ չի էլ իմացել, թե ում օգտին է քվեարկում: Բայց մի՞թե Հովհաննիսյանի ասածները կարող են արժանահավատ լինել, հատկապես որ տարիներով հերքում էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու իր հավակնությունների մասին, բայց այսօր ատամներով կառչած է այդ աթոռից, եւ ԵՊՀ խորհրդի կազմի փոփոխության արդյունքում ամեն գնով ցանկանում են իրականություն դարձնել նրա բյուրեղյա երազանքը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ականջն էլ այնտեղ կանչի. նրա որդի Լեւոնն էլ է երկու անգամ բաց թողել զորակոչը՝ գիտության հիմքով:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին