Նատալյա Օրեյրոն Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել
copy image url

Նատալյա Օրեյրոն Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել

Ավելին 3 տարի առաջ - 19:35 26-10-2021

Ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի, «Վայրի հրեշտակը» սերիալի աստղ Նատալյա Օրեյրոն Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել դերասանուհուն և նրա որդուն՝ Մերլինին, Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին։

Դերասանուհին լրագրողներին պատմել է, որ ռուսական անձնագիր ստանալու պատմությունը սկսվել է Իվան Ուրգանտին եթերում ասված զավեշտալի արտահայտությունից։ «Նա ինձ ասաց, որ օտարերկրացի կանանց մեջ ես ամենառուսն եմ։ Ես նրան պատասխանեցի, որ կասկած չունեմ։ Եվ ես ասացի, որ Պուտինը պետք է որ ինձ քաղաքացիություն տա։ Ես դա կատակով ասացի, ոչ թե որպես խնդրանք, որ դա տեղի ունենա», - խոստովանել է նա:

Դրանից հետո, 2020 թվականին Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը երգչուհուն առաջարկել են անձնագիր տալ, քանի որ նա հաճախ է գալիս Ռուսաստան։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված