Սոբչակը Իսրայելի քաղաքացիություն է ստացել. Haaretz
copy image url

Սոբչակը Իսրայելի քաղաքացիություն է ստացել. Haaretz

Արտաքին 3 տարի առաջ - 18:38 09-04-2022
Հեռուստահաղորդավարուհի և նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակը Իսրայելի քաղաքացիություն է ստացել։ Այս մասին հայտնում է Haaretz պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Նշվում է, որ բացի անձամբ Սոբչակից, քաղաքացիություն է ստացել նաև նրա 5-ամյա որդին՝ Պլատոնը։ Պարբերականի տեղեկություններով, քաղաքացիություն ստանալու համար հիմք է դարձել այն, որ Քսենյա Սոբչակի մորական պապը՝ Բորիս Մոիսեևիչ Նարուսովը, հրեա է եղել։

Ինքը՝ Սոբչակը, այս տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանել:

Ամենից շատ դիտված