Հնդկաստանը մտադիր է ստեղծել ռուսական «Ցիրկոն» հրթիռի անալոգը․ EurAsian Times
copy image url

Հնդկաստանը մտադիր է ստեղծել ռուսական «Ցիրկոն» հրթիռի անալոգը․ EurAsian Times

Արտաքին 3 տարի առաջ - 19:24 25-10-2021

Հնդկաստանը մտադիր է ռուսական «Ցիրկոնին» նմանվող գերձայնային հրթիռ մշակել։ Այս մասին հայտնում է EurAsian Times-ը: Հրթիռը կկոչվի BrahMos-II: Այն կստեղծվի ռուսական Մեքենաշինության գիտաարտադրական ասոցիացիայի և Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության կողմից:

Հրթիռը կհայտնվի 2025-2028 թվականների ընթացքում: Նրա արագությունը կհասնի 6 Մախի, իսկ հեռահարությունը՝ մինչև 600 կմ։ Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ վստահ են, որ իրականում հրթիռի տվյալները շատ ավելի բարձր կլինեն: «BrahMos-II»-ը, որը նման է ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռին, հնարավոր է կարողանա գերազանցել հազար կիլոմետր թռիչքի հեռավորությունը և թռչել մինչև 8 Մախ արագությամբ»,-ասվում է զեկույցում:

Նշվում է, որ Հնդկաստանը հնարավորություն ունի փորձարկել նորագույն հիպերձայնային զենքերը՝ նույնիսկ նման բարձր արագության բնութագրերով։ BrahMos-II-ի արձակումը ի սկզբանե նախատեսված էր 2017 թվականին, սակայն հրթիռի ստեղծումը զգալի խնդիրների առաջ է կանգնել։