Ռուսթավի քաղաքի բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հոսպիտալացման կարիք չունի։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Ավելի վաղ քաղաքական գործչի անձնական բժիշկը հայտնել էր, որ շաբաթ օրը կայացած կոնսիլիումի անդամները համաձայնել են, որ Սաակաշվիլին պետք է տեղափոխվի բազմապրոֆիլ քաղաքացիական կլինիկա։
Բրեգաձեն վստահ է, որ նախկին նախագահի բժիշկը միտումնավոր կեղծ տեղեկատվություն է տարածել։ Միաժամանակ, արդարադատության նախարարը պարզաբանել է, որ բանտի հիվանդանոցում հայտնվելը չի ազդի քաղաքական գործչի անվտանգության վրա՝ չնայած նրա բժշկի խոսքերին։