Գիտնականները նոր մեթոդ են բացահայտել, որը կարող է նվազեցնել կորոնավիրուսով վարակված պացիենտների հոսպիտալացման ռիսկը։ Նման արդյունքի հաջողվել է հասնել շնորհիվ էժան հակադեպրեսանտ ֆլուվոմակսինի օգտագործման: Այս մասին հաղորդում է հեղինակավոր բժշկական Lancet ամսագիրը։
ԱՄՆ-ի և Կանադայի մասնագետները Բրազիլիայում փորձ են անցկացրել՝ մոտ 1500 կամավորների մասնակցությամբ, որոնց ախտորոշվել է COVID-19։ Նրանցից կեսին տրվել է ֆլուվոմակսին, իսկ մյուս կեսին՝ պլացեբո: Արդյունքում այն խմբում, որն ընդունել էր հակադեպրեսանտ, օգնության համար բժիշկներին դիմելիության թիվը գրեթե մեկ երրորդով պակաս է եղել։
Հետազոտության հեղինակները նշում են նաև, որ ֆլուվոմակսինով բուժման 10-օրյա կուրսն արժի մոտ 4 դոլար: Հաշվի առնելով նման ցածր գինը, ինչպես նաև դեղամիջոցի օգտագործման հեշտությունն ու անվտանգությունը՝ գիտնականները հույս ունեն, որ կարգավորողները այդ հակադեպրեսանտը կներառեն COVID-19 թերապիայի հարցով խորհրդատվության մեջ: