Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվածներն ավելի հազվադեպ են հայտնվում հիվանդանոցում, քան «դելտա» շտամով վարակվածները, պարզվել է Մեծ Բրիտանիայի գիտնականների հետազոտությունից, գրում է Daily Telegraph-ը։
Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, որ «օմիկրոն» շտամով վարակված հիվանդների հոսպիտալացման վտանգը 15-20%-ով ավելի քիչ է, քան «դելտայով» վարակվածներինը, և մեկ գիշերից ավելի հիվանդանոցում մնալու հավանականությունը նվազում է 40-45%-ով:
Շոտլանդացի մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «օմիկրոն» շտամով վարակվածների հոսպիտալացման վտանգը երկու երրորդով ցածր է, քան «դելտայով» վարակվածներինը։