Կրեմլը արձագանքել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի գագաթնաժողովի մասին լուրերին
copy image url

Կրեմլը արձագանքել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի գագաթնաժողովի մասին լուրերին

Արտաքին 3 տարի առաջ - 17:20 23-10-2021

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պլանավորված հանդիպման մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: Այն կարող է տեղի ունենալ Մոսկվայում, նոյեմբերի առաջին տասնօրյակում։

Տեղեկությունը մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, եթե գագաթնաժողովի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի, ինքն այդ մասին նախապես կտեղեկացնի: Այդպես է նա պատասխանել է հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո իր երկիրը ցանկանում է «շրջել այդ էջը» և բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Միաժամանակ Բաքուն պատրաստ է Եվրամիության միջնորդությամբ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ։