ՄԱԿ-ը հայտարարել է Մադագասկարում սովի մասին
copy image url

ՄԱԿ-ը հայտարարել է Մադագասկարում սովի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 15:34 23-10-2021

Մադագասկարի հարավում ավելի քան մեկ միլիոն մարդ հուսահատ փորձում է գոյատևել կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով առաջացած սովի պայմաններում, որն առաջինն է երկրի պատմության մեջ: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ը։

Նշվում է, որ Մադագասկարը խիստ տուժել է բազմամյա երաշտների պատճառով։

Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Էլիս Ռահմունի խոսքով, որոշ տարածքներում մարդիկ դեռ կարողանում են ինչ-որ բան աճեցնել, բայց տարեցտարի ստիպված են լինում ավելի ու ավելի շատ դժվարություններ հաղթահարել: Բայց վայրեր կան, որ հիմա բացարձակապես ոչինչ չի աճում, և մարդիկ փորձում են գոյատևել՝ սնվելով մորեխներով, մրգերով և կակտուսի տերևներով։

Պարենի համաշխարհային ծրագիրը համագործակցում է երկրի կառավարության հետ, որի արդյունքում շուրջ 700 հազար մարդ պարենային օգնություն է ստանում։