Էրդողանը սպառնացել է վտարել ԱՄՆ-ի և ինը այլ երկրների դեսպաններին
copy image url

Էրդողանը սպառնացել է վտարել ԱՄՆ-ի և ինը այլ երկրների դեսպաններին

Արտաքին 3 տարի առաջ - 22:22 21-10-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է արտաքսել տասը երկրների դեսպաններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի՝ իրավապաշտպան Օսման Կավալային ազատ արձակելու կոչի համար:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Շվեդիայի և Նորվեգիայի դեսպաններն ավելի վաղ Թուրքիային կոչ էին արել ազատագրել Կավալան: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է այս երկրների դեսպաններին, նրանց հիշեցրել, որ անհրաժեշտ է պահպանել դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան:

Էրդողանը բավական կոշտ է խոսել այս իրավիճակի մասին:

«Ինչո՞ւ են այս տասը դեսպանները նման հայտարարություններ անում: Ես ասել եմ մեր ԱԳՆ-ին, որ մենք մեր երկրում դրանք ստանալու շքեղություն չունենք: Ձեր գործը դաս տա՞լն է Թուրքիային: Ովքե՞ր եք դուք։ Հեռու մնացեք Կավալայից: Մարդասպաններին, ահաբեկիչներին ու ավազակներին թողո՞ւմ եք ձեր սեփական երկրներում», - նրա խոսքերը մեջբերում է Haberturk հեռուստաալիքը:

Նա նաև հայտարարել է, որ թուրքական դատարանն անաչառության լավագույն օրինակն է:

Կավալան Թուրքիայում հայտնի իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը: Նա մեղադրվում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: