ԱՄՆ պաշտպանության նախարարն այցով ժամանել է Թբիլիսի
copy image url

ԱՄՆ պաշտպանության նախարարն այցով ժամանել է Թբիլիսի

Արտաքին 3 տարի առաջ - 15:05 18-10-2021

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ժամանել է Վրաստան: Օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնելու Վրաստանին ամրապնդել պաշտպանական ուժերը և նպաստել նրա եվրաատլանտյան ինտեգրմանը, և ես անհամբերությամբ եմ սպասում կայանալիք հանդիպումներին»,- գրել է Լլոյդ Օսթինը Twitter-ում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում Պենտագոնի ղեկավարը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Կողմերը կքննարկեն անվտանգության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը և Սև ծովում դրա ընդլայնման հարցերը:

Ընդ որում, Պենտագոնը նշում է, որ Օսթինի այցը պետք է «վերահաստատի ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծի ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերության կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրների լուծման գործում»:

Ամենից շատ դիտված